Բաժիններ՝

Ուրախ կլինենք մեր կազմում ունենալ Դրոգբայի պես չեմպիոնին. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ ակումբը հետաքրքրված է «Շանհայ Շենհուայի» հարձակվող Դիդյե Դրոգբայի ծառայություններով։

«Իհարկե, մենք ուրախ կլինենք մեր կազմում ունենալ Դրոգբայի պես չեմպիոնին։ Ես հանգիստ եմ։ Ակումբը կանի ամեն բան, որպեսզի օգնի մեզ։

Իսկ եթե մեզ չհաջողվի իրականացնել կոտ դ’իվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերը, ապա խնդիրը մնում է նույնը՝ հաջող անցկացնել 2-րդ շրջանը։ Դա բարդ կլինի, քանի որ հանդիպելու ենք բարձրակարգ ակումբների հետ», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս