Բաժիններ՝

Կիևյան կամրջի տակ մերկասառույցի պատճառով բախվել են մեծ թվով ավտոմեքենաներ (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամրջի տակ ընկած հատվածում մերկասառույցի պատճառով բախվել են մի քանի ավտոտրանսպորտային միջոցներ:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասված ավտոմեքենաներն են «Վազ 2107», «Օպել», «Նիսսան», «Միցուբիշի-Պաջեռո», «Վազ 2105» և «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների պատասխանատուները «մատը մատին չեն խփել»` մերկասառույցի համար համապատասխան աղի և ավազի լցման աշխատանքներ կատարելու ուղղությամբ:

Մի քանի ավտոմեքենաների վարորդներ էլ «ամենավերջին խոսքերով» հիշելով պատկան մարմիններին և չսպասելով ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը՝ իրենց ուժերով տեղափոխեցին վթարված մեքենաները:

Այս պահին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգով վթարի վայր է ժամանել ՃՈ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից վթարների փաստով նյութեր են նախապատրաստվում:

gago-002 gago-003 gago-004 gago-005 gago-006 gago-007 gago-008 gago-009

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031