
Շատ լավ հասկանում էի, թե ով է Ռաուլը Ռեալի համար, սակայն թիմը 200 մլն եվրո էր ծախսել. Պելեգրինի

«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ ժամանակին Մադրիդի «Ռեալում» բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել։
Հիշեցնենք, որ չիլիացի մասնագետը «Ռեալը» գլխավորել է 2009/10 մրցաշրջանում, իսկ իր խոսքերը վերաբերվում են թիմի նախկին ավագ Ռաուլին։
«Շատ լավ հասկանում էի, թե ով է Ռաուլը «Ռեալի» համար, սակայն ինձ համար բարդ էր վերահսկել իրավիճակը, քանի որ ակումբը գնել էր Ռոնալդուին, Կակային և Քարիմ Բենզեմային։ Փաստորեն, Ռաուլի դիրքի համար թիմը 200 մլն եվրո էր ծախսել»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը