Բաժիններ՝

«Գահընկեց» գյուղապետը` պրոռեկտոր. մամուլ

«Չնայած իր ունեցած խորին համոզվածությանը՝ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանը վերջին ՏԻՄ ընտրություններում չվերընտրվեց պաշտոնում։

Լեռնապատցիները, կամք դրսևորելով, «գահընկեց» արեցին այն ղեկավարին, որ, գյուղի հոգսերը թողած, օրերով դատարանում էր անցկացնում՝ կամ պատասխանատվության կանչելով իրենից դժգոհ բնակիչնեիին, կամ անօրինական լիազորագրերով ներկայանալով Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ու նրա ռեկտորի անունից (Վանաձորի դատարանում նույնիսկ կատակում էին, թե սենյակ են հատկացնելու նրան)։

Հենց նույն ռեկտորն էլ պաշտոն է տվել չընտրված գյուղապետին։ 2012 թվականի նոյեմբերի 23-ից Վանո Եղիազարյանը Վանաձորի մանկավարժական ինստիտուտի աշխատակազմի ղեկավարն է և ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորը։ Նրան այդ պաշտոնում նշանակելով՝ դեկտեմբերի 30-ի հրամանով ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը կրճատել է ինստիտուտում փոխդեկանի հաստիքը։ 30 հազարական դրամով 5 փոխդեկանի աշխատավարձի տնտեսումով ռեկտորը նոր հայեցողական հաստիք է բացել նախկին գյուղապետի համար, ով իր միակ զավակի ամուսնության քավորն է»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս