Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը լոդրություն չի արել. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սւսրգսյանը երեկ Սիսիանի դահլիճներից մեկում հանդիպելով մի խումբ սիսիանցիների հետ` անդրադարձել է իր նախորդ խոստումներին, «Հանրապետության որևէ մի նախագահ, լուրջ քաղաքական գործիչ իրավունք չունի փոքր նշաձող դնել։ Բայց ես իմ ամենակարևոր խոստումը կատարել եմ»։

«ժամանակի» աղբյուրների ւիոխանցմամբ, հանդիպմանը ներկա սիսիանցիները անհամբեր սպասել են, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը, միգուցե իրենց անակնկալ է սպասում։ Ի վերջո, նա պարզաբանել է. «Իսկ իմ ամենակարևոր խոստումը, երևի հիշում եք, նա էր, որ ես լոդրություն, թամբալություն չեմ անելու»։ Սիսիանցիները, թերևս, հիսաթափվել են, չնայած Սերժ Սարգսյանը հավելել է, թե 2008-ից մինչ օրս շատ է աշխատել առկա խնդիրները լուծելու համար։ Իսկ ամենացնցողը եղել է այն, որ այցի ընթացքում Սերժ Սարգսյանը զարմանք է արտահայտել, երբ տեղացիները բարձրացրել են արտագաղթի խնդիրը՝ զարմանալով, թե այդտեղ նման խնդիր կա՞»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս