Ե՞րբ կարող է ոստիկանը մարդու կամքին հակառակ մուտք գործել բնակարան
Ո՞ր դեպքերում և ի՞նչ նպատակով ոստիկանը կարող է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան:
Արտակ Հովհաննիսյան
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական ֆակուլտետի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ.
– Համաձայն ոստիկանության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաև դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործել բնակարան, շինություն, տարածք, հողամաս, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով:
«Փաստինֆո»