Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին:

Հովհաննիսյանն ու դեսպանը քննարկեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կարևորվեց միջազգային չափանիշներին համապատասխանող ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը:

Իսկ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներից Արմեն Մարտիրոսյանը, Գեւորգ Կալենչյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին ԱՊՀ միջխորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Արծարծվեցին առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչներին տրամադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին հստակ քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031