Բաժիններ՝

Ես չեմ հանդիպել Ֆլորենտինո Պերեսի հետ. Ֆալկաո

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հերքել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ հանդիպել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

«Դա սուտ է։ Վերջին ժամանակներս իմ մասին շատ են խոսակցությունները։ Ես չեմ ճաշել Ֆլորենտինոյի հետ, ինչպես նաև չեմ ուղեկցել Կրիշտիանո Ռոնալդուին Ոսկե գնդակի հանձնման արարողության ժամանակ», – կոլումբացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում A Bola-ն։

Հիշեցնենք, որ իսպանական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Ֆալկաոն իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ միասին ճաշել է մադրիդյան ակումբի նախագահի հետ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031