Բաժիններ՝

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Հունվարի 21-ին, ժամը 05.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից  ոստիկանությունում  հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա   չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ՀՀ Ոստիկանության կայքը։
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները   Երևան-Մոսկվա  չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված  Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ, նրա  դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի  1 փամփուշտ:
Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս