Բաժիններ՝

Մոուրինյոն ու Վան Գալն ասացին. «Գնա Ստամբուլ». Սնեյդեր

Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ով երեկ պաշտոնապես ներկայացվեց որպես «Գալաթասարայի» ֆուտբոլիստ, պատմել է այն մասին, թե ովքեր են իրեն օգնել «Ինտերից» հեռանալու մասին որոշում կայացնել։

«Ես լավ տեղեկացված էի։ Երբ արդեն նման տարբերակ կար, ես դիմեցի Ժոզե Մոուրինյոյի և Լուի վան Գալի օգնությանը, քանի որ այս մարզիչներն իմ կյանքում մեծ նշանակություն ունեն։ Նրանք երկուսն էլ ասացին. «Գնա՛ Ստամբուլ»։ Այս խորհուրդներն իսկապես ազդեցին իմ որոշման վրա։

Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի նորամուտս նշել հենց «Բեշիքթաշի» հետ խաղում։ Այո, ես որոշ ժամանակ խաղադաշտ դուրս չեմ եկել, սակայն միշտ մարզվել եմ», – Սնեյդերի խոսքերն է մեջբերում Todomercado-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս