
Մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու՝ օլիգարխների մրցավազքը. մամուլ

«Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների՝ երևանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երևանում՝ իրենց իսկ ընտրատարածքում։ Այսինքն՝ մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու՝ օլիգարխների մրցավազքը։
Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, և յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց «հովանավորի» համար։ Մրցույթում հաղթողը հավանաբար կարժանանա «Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ» տիտղոսին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։