
Ծառուկյանը տեղյակ է. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին։
Հիշեցնենք, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ փետրվարի 18-ի ընտրություններում ԲՀԿ-ն ոչ միայն թեկնածու չի առաջադրում, այլ որևէ այլ թեկնածուի չի սատարելու։
Բալասանյանի հայտարարության կապակցությամբ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրատվամիջոցներին ասել է, թե Բալասանյանը խոստացել է հիմնավորումներ ներկայացնել՝ ինչու՞ է որոշել սատարել Սերժ Սարգսյանին, և հորդորել է սպասել։ Ինքը՝ Բալասանյանը լրագրողներին ասել է, որ Ծառուկյանը տեղյակ է իր որոշումից»։