Ո՞վ է ֆինանսավորել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը. մամուլ
««Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում հայտնում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը բոյկոտելու մասին»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» և ներկայացնում հայտարարությունը.
«Ի պատասխան մամուլի հրապարակումների և սոցիալական ցանցերում տեղ գտած շահարկումների, «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտնում է, որ բոյկոտելու է Նժդեհի մասին ռեժիսոր ֊Քեշիշյանի ֆիլմր, քանի որ այն ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր իրենց վարքուբարքով ու ծավալած գործունեությամբ ոչ միայն չեն համապատասխանում, այլև տրամագծորեն հակասում են նժդեհյան գաղափարներին։
Բավական է հիշել միայն, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ֆինանսավորվել է Թեղուտի անտառր ոչնչացրած «Վալեքս» րնկերության կողմից։ Մյուս հովանավորր Սյունիք աշխարհի բնության թիվ մեկ թշնամին է՝ Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Միևնույն ժամանակ, անկախ ֆիլմի գեղարվեստական անորակությունից, չի կարելի ծաղրել ազգային հերոսին միայն այն պատճառով, որ նրա կերպարը ժապավենի վրա պղծված է ներկայացվում»»։