Բաժիններ՝

Պատերազմն սկսվե՞ց. Աբխազիայում սպանվել է Դեդ Հասանի հակառակորդ «օրենքով գողը»

Աբխազիայում սպանվել է «օրենքով գող» Ասմատուր Գուլիյան (Աստիկ Սուխումսկի)։ Նա դասվում էր հունվարի 16-ին սպանված Դեդ Հասանի թշնամիների շարքին։ Այդ մասին գրում է «Наша Абхазия» թերթը։

31-ամյա Գուլիյայի վրա հարձակվել են փողոցում։ «Օրենքով գողի» վրա կրակել են ավտոմեքենայի միջից։ Հարձակման կոնկրետ ժամանակը չի նշվում։ Հաղորդվում է միայն, որ նա մահացել է հունվարի 20-ի գիշերը հիվանդանոցում։
Գուլիան «օրենքով գողի» կարգավիճակ էր ստացել 2012 թվականի դեկտեմբերի 10-ին Դուբայում։ Այնտեղ տեղի էր ունեցել գողական «սխոդկա» (հավաք)՝ Դեդ Հասանի նկատմամբ թշնամաբար տրամադրված 60 «օրենքով գողերի» մասնակցությամբ։ Հավաքի ընթացքում «թագադրվել» էին միանգամից 15 հոգի, ինչն ընկալվեց որպես Դեդ Հասանին ուղղված մարտահրավեր։

«Прайм крайм» գործակալության տվյալներով, Դուբայի հավաքից հետո Դեդ Հասանի կողմնակիցները որս են սկսել այնտեղ թագադրված «օրենքով գողերի» նկատմամբ։ Գործակալությունը նշում է, որ Գուլիայի սպանությունը ամենայն հավանակությամբ վրեժ է Դեդ Հասանի մահվան դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031