
Պնդում եմ, որ Ռոնալդուից և Մեսսիից հետո Սուարեսը լավագույնն է աշխարհում. Ջերարդ

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդն աջակցել է թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին` նշելով, որ նման մակարդակի ֆուտբոլիստն արժանի է Չեմպիոնների լիգայում խաղալու։
«Պետք է հայտնվենք լավագույն քառյակում, թեկուզ միայն այն բանի համար, որ Սուարեսն արժանի է Չեմպիոնների լիգայում խաղալու։ Միայն նա գիտի` ինչի մասին է երազում։ Պնդում եմ, որ Կրիշտիանո Ռոնալդուից և Լիոնել Մեսսիից հետո Սուարեսը լավագույնն է աշխարհում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը