
Երևանում «Նիվան» վրաերթի է ենթարկել սեփական տիրոջը (լուսանկարներ)

Երեկ` հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաներում Ռ. Մելիքյան փողոցի թիվ 81 տան դիմաց, նշված փողոցի թիվ 31 տան բնակիչ 42-ամյա Արսեն Զաքարյանը, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 10 ԼԼ 931 համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է տան դարպասի մոտ և, երբ դարպասները բացելիս է եղել` ավտոմեքենան, ինքնաբերաբար շարժվելով, վրաերթի է ենթարկել նրան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Զաքարյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի