Բաժիններ՝

Իրանի դեմ մղվում է «արժութային պատերազմ». իրանական հետախուզություն

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ մղվում է «արժութային պատերազմ»: Այս մասին հայատարարել է Իրանի ազգային անվտանգության ու հետախուզության նախարարության տնտեսական բաժնում եղած աղբյուրը:

Օրեր առաջ իրանցի պատգամավոր, խորհրդարանի հետազոտական կենտրոնի տնօրեն Ահմադ Տավակոլին հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում Իրանի ազգային արժույթի արժեքն ընկել է 55 տոկոսով: Աղբյուրը հայտարարել է.

«Իրանի թշնամիները վախենումեն նրանից, ինչի համար էլ փորձում են թուլացնել երկրի տնտեսությունը՝ իրենց նպատակներին հասնելու համար, որոնք կայանում են անկայունության ստեղծման և արժույթի դևալվացիային հասնելու մեջ:

Այդպիսի պատերազմ մղելու համար Իրանին անհրաժեշտ է ավելի լայն օգտագործել «տնտեսական դիմակայությունը»: Իրանի մասնավոր սեկտորը կարող է արտադրել ամենալավ ապրանքները: Տեղական մի շարք արտադրատեսակներ ավելի լավն են, քան արտասահմանում արտադրվածները: Դժբախտաբար, քարոզչության հետևանքով հասարակությունը հակված է օտար և ոչ թե հայրենական ապրանքների գնմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս