Բաժիններ՝

Եթե ցանկանայի մնալ Կրասնոդարում, ապա ֆինանսական հարցերը կլուծվեին. Մովսիսյան

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ «Կրասնոդարից» հեռանալու պատճառը գումարը չէ։

«Նույնիսկ չենք քննարկել գործարքի ֆինանսական կողմը։ Եթե ցանկանայի մնալ «Կրասնոդարում», ապա ֆինանսական հարցերը կլուծվեին, սակայն նպատակս ավելի ուժեղ թիմում խաղալն է։

Գուցե թիմի համար այսօր լավագույն օրերը չեն, սակայն դա միայն ժամանակի խնդիր է։ Պետք է հիշել, որ «Սպարտակը» ԱՊՀ-ի ամենասիրված թիմն է։
Երկրպագուների դերը մեծ է նաև ինձ համար։ Ցանկանում էի խաղալ նման ակումբում։ Այդ առումով «Սպարտակը» մրցակցությունից դուրս է։ Մենք շատ երկրպագուներ ունենք»,- հայազգի հարձակվողի խոսքերն է մեջբերում Championat.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031