![](/banners/BeFunky-design.jpg)
Քոնդոլիզա Ռայսը դարձել է ամերիկյան CBS հեռուստաընկերության աշխատակից
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/thumb325_20130121023238181.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը դարձել է ամերիկյան CBS հեռուստաընկերության աշխատակից: Այս մասին նշված է CBS-ի նախագահ Դևիդ Ռոդսի տարածած հայտարարությունում:
Դրանում նաև նշված է, որ Ռայսի քաղաքական վիթխարի փորձն օգտագործվելու է հեռուստաալիքի հաղորդումներում, որոնցում կքննարկվեն ԱՄՆ-ի առջև թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս կանգնած խնդիրները:
Նշվում է, որ Քոնդոլիզա Ռայսն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունվարից մինչև 2009 թվականն ընկած ժամանակահատվածում: