Բաժիններ՝

Բժեզինսկին տապալված չի համարում «վերաբեռնման» քաղաքականությունը

Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդրին.

«Վաշինգտոնի ու Մոսկվայի «վերաբեռնման» քաղաքականությունը, որը դարձավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առավել հայտնի քաղաքական քայլերից մեկը, չի եղել տապալված քայլ, սակայն ըստ էության երկու երկրների միջև հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Ես բացարձակ վստահ եմ, որ «վերաբեռնման» քաղաքականությունը չի տապալվել և չեմ կարծում, թե այդ քաղաքականությունը եղել է միամիտ:

Նախևառաջ դա բավական սահմանափակ քայլ էր, այն ծագում է համակարգչային տերմինաբանությունից: Ի՞նչ է նշանակում համակարգչային վերաբեռնումը: Այդ գործողությունը որևէ բան չի փոխում համակարգչի համակարգում: Դա ավելի շուտ վերակազմավորում է, նոր իրողություններին հարմարվել: Դա տեղի է ունեցել և բավական հաջող:

Օբամայի երկրորդ նախագահության ժամանակ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև հարաբերություններում կլինեն թե՛ բարդ, թե՛ դրական պահեր, տարբեր հարցերի շուրջ ինչպես համաձայնություններ, այնպես էլ տարաձայնություններ: Այժմ երկկողմանի հարաբերություններում իրավիճակն էլ ավելի է վատթարացել Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերադարձով, որի քաղաքականությունը Վաշինգտոնի համար ավելի պակաս գրավիչ է: Պուտինը ներկայաումս նվիրվել է «Մեծ Ռուսաստանի, յուրօրինակ Խորհրդային Միության» գաղափարին: Դա իրատեսական նպատակ չէ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև «վերաբեռնման» քաղաքականությունը մեկնարկել է 2009 թվականի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս