Բաժիններ՝

Դի Մարիան հոգեբանական խնդիրներ ուներ. Կարանկա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան խոսել է «Վալենսիայի» հետ արտագնա խաղում տարած լիակատար հաղթանակի մասին (5։0)։

«Մրցաշրջանի ողջ ընթացքում Մոուրինյոն պնդում էր, որ մենք փորձում ենք կատարելագործվել։ Ամեն ինչ անում ենք խաղային որակները լավացնելու համար։ Պետք է շարունակենք նույն ոճով։

Վալենսիայում ցուցադրեցինք թե ինչի ենք ունակ։ Սակայն գավաթային հանդիպումն այլ բնույթ կունենա։ Չորեքշաբթի մեզ այլ հանդիպում է սպասվում։

Ինչ վերաբերում է Դի Մարիային, ապա նա հոգեբանական խնդիրներ ուներ, սակայն նա այսօր վերադարձավ իր նախկին խաղին»,- Կարանկայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031