Բաժիններ՝

Սոչիի օլիմպիական խաղերի տոմսերը Ռուսաստանին կբերեն ավելի քան 6 միլիարդ ռուբլի

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս հրապարակվելու է Սոչի-2014 օլիմպիական խաղերի տոմսերի ծրագրի համաձայնեցված տարբերակը: Ըստ դրա՝ ամենաթանկ տոմսն արժենալու է 40.000 ռուբլի: Հենց այսքան է արժենալու տղամարդկանց թիմերի շրջանում տափօղակով հոկեյի եզրափակչի ամենալավ տեղերը:

Ամենաէժան տոմսն արժենալու է 1000 ռուբլի: Հենց այսքան ստիպված կլինեն վճարել երկրպագուները՝ կանանց թիմերիմասնակցությամբ սահնակի մրցույթի եզրափակիչը տեսնելու համար: Ընդհանրապես, եթե Օլիմպիական կոմիտեն բոլոր տոմսերը վաճառի սահմանած գնով, ապա դրանցից ստացված հասույթը կկազմի ավելի քան 6 միլիարդ ռուբլի: Դրա մեջ չի մտնում Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողակարգերի տոմսերի վաճառքից ստացված հասույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031