Բաժիններ՝

Թուրքիայում պատրաստվում են վերականգնել քրդական տեղանունները և փոխել Կարսի անունը

Թուրքական Today`s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) և ընդդիմադիր կուսակցություններն աշխատում են երկրի մի շարք բնակավայրերին իրենց պատմական (սկզբնական) տեղանունների վերադարձման մասին առաջարկի վրա:

Նրանք կարծում են, որ այդ գործընթացը կնպաստի «Քրդական հարցի» վերջնական կարգավորմանը: Այս շաբաթ խորհրդարանի ներքին գործերով հանձնաժողովը ձեռնամուխ է լինելու տվյալ առաջարկի քննարկմանը: Տվյալ հանձնաժողովի նախագահ Մուամմեր Գյուլերը հայտարարել է, որ իրենք չեն սահմանափակվելու միայն քրդական տեղանուններով: Որպես օրինակ՝ նա նշել է, որ Կարսը վերանվանվելու է Կարսգազի (Հաղթական Կարս):

Հանձնաժողովի ԱԶԿ-ական անդամները հիշեցրել են իրենց կուսակցության նախագահ և երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որ պետք է վերականգնվեն բնօրինակ տեղանունները, որոնք փոփոխության են ենթարկվել 1980-ական թվականների ռազմական իշխանության տարիներին:

Քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Սեբահաթ Թունջելը կարևոր է Թունջելիի վերանվանումը Դերսիմի՝ դրական քայլ համարելով Էրդողանի կողմից Դերսիմի սպանդի համար պետության անունից ներողության խնդրումը:

Հիշեցնենք, որ Էրդողանը Դերսիմի սպանդի համար պետության անունից ներողություն էր խնդրել 2011 թվականի նոյեմբերի 23-ին: Պետք է նշել, որ Էրդողանն այդ քայլով հետապնդում էր մի քանի նպատակ: Դրանցից առաջինը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և նրա հիմնադրած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ) վարկաբեկելն էր, որը ներկայումս հանդիսանում է երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, իսկ երկրորդը՝ քրդերի համակրանքը շահելը: Բացի այդ, նա չէր մոռացել նաև սեփական իմիջի բարձրացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս