
Մի քանի առանցքային ֆուտբոլիստների բացակայությունը չազդեց մեր խաղի վրա. Կոնտե

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակի (4։0) մասին։
«Մենք խաղում էինք առանց մի քանի կարևոր ֆուտբոլիստների, սակայն դրանից թիմի խաղային կազմակերպվածությունը չտուժեց։ Դա խոսում է մեր թիմի լավ կազմի մասին։ Ես ուրախ եմ», – Կոնտեի խոսքերն է մեջբերում Tmw-ն։
Հիշեցնենք, որ այդ խաղում թուրինյան ակումբի կազմում բացակայում էին Ջորջիո Կելինին, Անդրեա Պիրլոն և Կլաուդիո Մարկիզիոն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը