
Մի օր պետք է պարտվեինք. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Պեդրոն խոսել են Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտության (2։3) մասին։
«Մի օր մենք պետք է պարտվեինք։ Ամեն դեպքում, այժմ հուսահատվելու ժամանակը չէ, քանի որ առջևում Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան խաղն է», – արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Իսկ ահա Պեդրոն պարտության մեղքը բարդել է հանդիպման գլխավոր մրցավարի վրա. «Պիկեի կարմիր քարտը որոշեց հանդիպման ելքը։ Իրականում նա կոպիտ չխաղաց»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը