
Կարևորը հաղթանակն է, այլ ոչ թե գոլերի քանակը. Վուչինիչ

«Յուվենտուսի» հարձակվող Միրկո Վուչինիչը, ով գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղում (4։0), իր գոհունակությունն է հայտնել խաղի արդյունքից։
«Մեզ համար ամենևին էլ էական չէ, թե որքան գոլ ենք խփել։ Կարևորը հաղթանակն է։
Այսօր առաջին անգամ նոր տարում մասնակցեցի ամբողջ հանդիպմանը և հույս ունեմ, որ վնասվածքն այլևս չի անհանգստացնի ինձ», – Վուչինիչի խոսքերն է մեջբերում Tmw-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը