
Թեկնածու Արման Մելիքյանն ունի միայն 440.000 դրամ

ՀՀ նախագահի թեկնածու, հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, անկուսակցական Արման Մելիքյանը չունի անշարժ, շարժական և թանկարժեք գույք, եկամուտներ, արժեթուղթ և այլ ներդրում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված նրա` 2012թ.-ի հունվարի 1-ից մինչև 2013թ.-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում նշված են միայն հայտարարագրման օրվա դրությամբ առկա դրամական միջոցները` 440 հազար դրամ:
Այսպիսով` այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված են Նախագահի 8 թեկնածուների 6-ի գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Հայտարարագրերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 19-ն է:
«Փաստինֆո»