Գերմանացիները նաև լավ զենք են արտադրում. աշխարհի լավագույն ատրճանակների TOP-10-ը (լուսանկարներ, տեսանյութեր)
Realitypod.com կայքը ներկայացրել է աշխարհի լավագույն 10 ատրճանակները։ Դրանց թվում տեղ է գտել նաև չինական արտադրության QSZ-92-ը։ Նշենք, որ 10 լավագույն ատրճանակներից 4-ը արտադրված են Գերմանիայում։
1. FN Five-seveN (Բելգիա)
Five-Seven ատրճանակի հիմնական առանձնահատկությունը սրածայր փամփուշտներն են։ Կրակոցի պահին գնդակի արագությունը գերազանցում է 650մ/վ-ը։ Նախատեսված է զրահաբաճկոնով պաշտպվանված հակառակորդին խոցելու համար։

2. Beretta 92 (Իտալիա)
Համարվում է վստահելի զենք։ Միակ թերությունը թերևս հաստ կոթն է, որը հարմար է մեծ ափեր ունեցող մարդկանց համար։

3. Walther P99 (Գերմանիա)
Ստեղծվել է 1994 թվականին։ Լայնորեն օգտագործվում է ոստիկանության ուժերում։

4. QSZ -92 (Չինաստան)
Նախագծվել է 1990-ականների կեսերին։ Աշխատում է երկու տրամադափով՝ 9×19մմ և 5.8մմ՝ նախատեսված չինական արտադրության սրածայր փամփուշտների համար։

5. FN–FNP45 (ԱՄՆ / Բելգիա)
Ներկայացվել է 2007 թվականին ԱՄՆ-ում։ Ծառայողական ատրճանակ է՝ նախատեսված ոստիկանության ուժերի համար։

6. Heckler and Koch Mark 23 (Գերմանիա)
Նախագծվել է գերմանական Heckler and Koch ընկերության կողմից՝ ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության համար։

7. Glock-17 (Ավստրիա)
Համարվում է վստահելի և հարմար զենք։ Կիրառվում է ավստրիական բանակում։

8. HS2000 (Խորվաթիա)
Սերիական արտադրությունն սկսվել է 1999 թվականին։ Սկզբնական խմբաքանակները նախատեսված են եղել խորվաթական բանակի համար, այնուհետև սկսել են արտահանվել նաև ԱՄՆ և այլ երկրներ։

9. Heckler and Koch USP (Գերմանիա)
Նոր նախագծի USP հապավումը բացվում է այսպես՝ Universal Selbstlade Pistole (Ունիվերսալ ինքնալիցքավորվող ատրճանակ)։ Օգտագործում է .40W ամերիկյան ստանդարտի փամփուշտներ։

10. SIGP250 (Գերմանիա)
Գերմանական J. P. Sauer & Sohn ընկերության նորագույն մոդելներից է։ Սերիական արտադրություն է մտել 2008 թվականի սկզբին։ Առաջարկվում է միայն մեկ տրամաչափի հնարավորությամբ, սակայն կոթի երեք տարբերակներով։


