
Դու անարդար ես իմ նկատմամբ. Ռոնալդուն` Մոուրինյոյին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի միջև հարաբերությունները լարված են. նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել «Վալենսիայի» դեմ հանդիպումից հետո:
«Քրիշտիանո,մ վերջին 15 րոպե դու ինչ-որ տեղ էիր թաքնվել և չէիր երևում: Իսկ Պերեյրան այդ ընթացքում հանգիստ զբոսնում էր աջ եզրում: Իսկդու գիտես, թե նման խաղերում գոլն ինչ կարևոր է և պետք է աշխատել մինչև վերջ»,-հանդերձարանում բարկացած ասել է Մոուրինյոն:
«Դու գիտես, որ ես քեզ համար կյանքս եմ տալիս, իսկ դու այդքան անարդար ես իմ հանդեք քո քննադատությամբ»,-Մոուրինյոյին պատասխանել է Ռոնալդուն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը