
Սնեյդերի նմանները Գալաթասարային պետք չեն. Ֆաթիհ Թերիմ

«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը կրկին խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերի մասին։
«Ո՛չ ես, ո՛չ «Գալաթասարայի» նախագահը, և ո՛չ էլ թիմի նորեկները չպետք է մեզ ակումբից ավելի արժեքավոր համարենք։ Սնեյդերի պես ֆուտբոլիստները մեզ հարկավոր չեն։ Դա է «Գալաթասարայի» հիմնական սկզբունքը։ Եվ դա քննարկման ենթակա չէ», – Թերիմի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ թեև ակումբները համաձայնության են եկել այս հարցի շուրջ, տրանսֆերը դեռ չի կայացել, քանի որ 28-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը Թուրքիա տեղափոխվելու վերջնական որոշում չի կայացրել։ Ինչպես նշել է ինքը ֆուտբոլիստը, նա կտեղափոխվի «Գալաթասարայ» միայն ծայրահեղ դեպքում, քանի որ ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը