Բաժիններ՝

Լիվերպուլը պատրաստ է 8 մլն ֆունտ վճարել Կոուտինյոյի համար

«Ինտերի» կիսապաշտպան Կոուտինյոն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։

«Մերսիսայդցիները» պատրաստ են 20-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար 8 մլն ֆունտ ստերլինգ վճարել։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ «Լիվերպուլը» կենտրոնացել է Կոուտինյոյի տրանսֆերի վրա այն բանից հետո, երբ փակուղում են հայտնվել Թոմաս Ինսի տեղափոխության շուրջ «Բլեքփուլի» հետ բանակցությունները։

Նշենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031