Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը ռեկտոր է «նշանակել»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Չնայած Ֆիզիկական կուլտուրայի նոր ռեկտորի հարցը որոշվելու է մարտի 1-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելելով ֆիզկուլտինստիտուտ, իր համար լուծել է ռեկտորի խնդիրը՝ ինստիտուտի խորհրդի նիստում հավանություն տալով գործող ռեկտոր Վահրամ Առաքեյյանի թեկնածությանը։

Վերջինս պատրաստվում է կրկին առւսջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնում։ Խորհրդի նիստում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ դեմ արտահւսյտվողներ չեն եղել։ Ռեկտորն էլ շոյված Ծառուկյանի աջակցությունից ու ուշադրությունից, ինստիտուտը «փռել է» նրա ոտքերի տակ։

«Հարգելի պարոն Ծառուկյան, դուք վստահ եղեք, որ ինստիտուտը գտնվում է ձեր հսկողության տակ, ձեր հուսալի ձեռքերում։ Մենք ամեն ինչ կանենք ուսումնական պրոցեսը բարձր մակարդակի հասցնելու համար»,- Ծառուկյանին խոստացել է Առաքելյանը։ Գ. Ծառուկյանը նաև գումար է նվիրել ինստիտուտին, լավագույն դասախոս անվանակարգում հաղթած 2 դասախոսներին տալով 500 հազարւսկան, իսկ լավագույն ֆակուլտետ անվանակարգում հաղթած ամբիոններին՝ 1 միլիոն դրամ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս