Բաժիններ՝

Սյունիքի մարզը «վարձով են տվել». մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեքստում իշխանությունները պատրաստվում են Սյունիքի մարզի արոտավայրերը վարձաակալությամբ տրամադրել Իրանին։ Ավելին, ըստ իրանական լրատվամիջոցների՝հունվարի 16-ին Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է այդ կապակցությամբ ինչ-որ հուշագիր։ Սակայն ՀՀ իշխանությունները փորձում են փաստը գաղտնի պահել։

Սա ուշագրավ է այն առումով, որ ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, ընդ որում առանց որևէ բացատրության։ ՀՀ կառավարությունն էլ ԱԳՆ-ին հանձնարարել էր բանակցություններ վարել ու լուծել խնդիրը։ ԱԳՆ-ն մինչ օրս չի հրապարակել իր վարած բանակցությունների արդյունքները, թեև եթե դրանք դրական լինեին, ապա վաղուց կհայտարարվեր «ձեռքբերումների» մասին։

Փաստորեն, իրեն Նժդեհի հետևորդ համարող Սերժ Սարգսյանի իշխանությունը, Հայաստանի հողերը՝ սկսած Լեռնահայաստանից, առայժմ վարձաակալությամբ մի կողմից՝ ռուսներին, մի կողմից՝ իրանցիներին, մի կողմից՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգին տալով, փորձում է իր համար լեգիտիմություև կորզել։ Առաջ՝ դեպի ապահով Հայաստան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս