Վարչական դատարանն այսօր կքննի նախագահի թեկնածուի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր կքննի 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Հայցվորը վիճարկում է իր գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ հունվարի 14-ի թիվ 22-Ա որոշումն ու պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել այն և իր թեկնածության գրանցման մասին որոշում ընդունել:

Ըստ հիշյալ որոշման, թեկնածուի չգրանցման պատճառը Ն.Մկրտչյանի թեկնածության գրանցման համար ներկայացված փաստաթղթերի թերի լինելն է եղել՝ մասնավորապես, ԿԸՀ չի ներկայացվել նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

Փաստինֆո

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031