
Դեդ Հասանի սպանությունը շաղկապել են Վրաստանում համաներման հայտարարման ու Բիձինա Իվանիշվիլիի հետ

Ուկրաիանական Segodnya.ua լրատվական պորտալի փոխանցմամբ՝ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանությունը շաղկապել են Վրաստանում համաներման հայտարարման ու Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Ուկրաինայում Դեդ Հասանին մոտ կանգնած մարդկանցից մեկը պորտալի թղթակցին այդ կապակցությամբ հայտնել է. «Դուք գիտե՞ք, որ ոչ վաղ անցյալում Վրաստանի խորհրդարանը հայտարարել է բանտարկյալների համաներման մասին: Այդ փաստը շաղկապեք Դեդի սպանության հետ և ամեն ինչ կհասկանաք:
Բանն այն է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները որոշել էին ազատվել Դեդ Հասանից և պատվիրել են նրա սպանությունը: Բացի այդ, նրանք պայմանավորվել են Վրաստանի նոր վարչապետի մարդկանց հետո, որ նա բաց թողնի այն գողերին, որոնք ոչ թե «թագադրվել» են օրենքով, այլ գնել են իրենց կարգավիճակը:
Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Պատասխանն ակնհայտ է. գլխավոր գողի մահից հետո «բեսպրեդելշիկները» կփորձեն ստանձնել կրիմինալ աշխարհի առաջնորդի դերը, սակայն դրա հետ մեկտեղ նրանք կենթարկվեն «չեկիստներին»»: