Բաժիններ՝

Սաաակաշվիլին հերքել է, թե պատրաստվում է ցրել խորհրդարանն ու կառավարությունը

РБК-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ երեկոյան Թբիլիսիում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է այն տեղեկատվությունը, թե մտադիր է ազատ արձակել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարությունը և նոր խորհրդարանը.

«Ես չունեմ որևէ խորամանկ պլան՝ կառավարության, առավել ևս խորհրդարանի ազատ արձակման համար: Ես իրավունք ունեի անձամբ ձևավորել կառավարություն և նշանակել ուժային կառույցների նախարարներին, սակայն դա չեմ արել, որպեսզի խոսակցություններ չծագեն, թե ես խանգարում եմ նոր իշխանությունների աշխատանքին»:

Նշվում է, որ Վրաստանի նոր իշխանությունները մտավախություն ունեն, թե նախագահը կարող է արձակել երկրի խորհրդարանն ու կառավարությունը, ինչի համար էլ ցանկանում են կատարել օրենսդրական ուղղումներ, որոնք նախագահին կզրկեն այդպիսի հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե իրենք իմփիչմենթ չեն ներկայացնելու նախագահ Սաակաշվիլիին, քանի որ այդ քայլը դժվար կլինի բացատրել Արևմուտքին, և Սաակաշվիլին կշարունակի պաշտոնավարել մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական նոր ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս