
Թիկնապահներ թեկնածուներին. մամուլ

««Ոստիկանությունից ես գրավոր նման առաջարկ չեմ ստացել, ինձ համար անհասկանալի է, թե ինչ թիկնապահներ են նրանք առաջարկում»,- երեկ մեր լրագրողին ասել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` անդրադառնալով ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի՝ տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ: Երեկ պարզեցինք, որ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը ևս չի ցանկանում օգտվել ոստիկանության այդ առաջարկից, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Նշենք, որ թիկնապահների ծառայությունից օգտվելու մասին թեկնածուներից մինչ այժմ հայտարարել է միայն Արամ Հարությունյանը՝ հայտնի «Նուռ» մականունով»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: