Բաժիններ՝

Սերմիտաժ. մամուլ

«Երեկ ԿԸՀ կայքում հրապարակվել է նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի և Վարդան Սեդրակյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ նախորդ մեկ տարվա դրությամբ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Առավել ուշագրավ է Սերժ Սարգսյանի հայտարարագիրը, որտեղ նա մշակութային արժեքների մեծ հավաքածու է հայտարարագրել։ Դժվար է ենթադրել, որ Մինասի, Բաշինջաղյանի, Կոջոյանի, Հակոբյանի կտավները Սարգսյանն իր հետ Երևան է բերել Ստեփանակերտից։ Հետևաբար, այդ թանկարժեք կտավները նա ձեռք է բերել Երևանում։ Այնքան գումար չէր կարող ունենալ՝ դրանք գնելու համար։ Հետևաբար նվեր է ստացել։ Երևանում եղել է բացառապես պետական պաշտոնյա, և ուրեմն, թանկարժեք այդ նվերները պետք է հանձներ պետությանը։ Բայց չի արել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս