Սերժ Սարգսյանն ու երկրի ողջ վերնախավը` Կարինե Աճեմյանի դստեր հարսանիքին. մամուլ
«Ճոխ հարսանիք անելը, փաստորեն, ոչ միայն օլիգարխներին է բնորոշ, այլ նաև միջին վիճակագրական պատգամավորին: Շաբաթ օրը նման հարսանիք է արել ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ ամուսնացնելով միակ դստերը:
Հարսանյաց հանդիսությանը ներկա է գտնվել երկրի ողջ վերնախավը՝ Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Վերջիններս նստել են մի սեղանի շուրջ: Ներկաների ուշադրությունը գրավել է այն, որ ողջ ընթացքում նրանք միմյանց հետ գրեթե չեն շփվել: Դա հեռուն գնացող հետևությունների տեղիք է տվել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: