
Չեմ կարծում, որ Մոուրինյոն օգտագործել է ինձ. Ադան

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անտոնիո Ադանը չի կարծում, որ դարձել է Ժոզե Մոուրինյոյի մարզչական խաղերի զոհը։
«Չեմ կարծում, որ Մոուրինյոն օգտագործել է ինձ։ Մարզիչը պարզապես ընտրել է կազմը, որում ես եմ հայտնվել։ Ոչ մի հակասություն այստեղ չկա։
Մարզիչն է որոշում թիմի համար լավագույն տարբերակը։ Այս դրության հետ կապված բազմաթիվ վարկածներ եմ լսել, սակայն ուշադրություն չեմ դարձնում։
Խոսել եմ մարզչական շտաբի և թիմակիցներիս հետ, իմացել նրանց կարծիքը, իսկ մնացած ամեն ինչ ինձ համար կարևոր չէ»,- Ադանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը