
«Դեդ Հասանին» ցանկանում են հուղարկավորել Վրաստանում

Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») հարազատները մտադիր են խնդրել Վրաստանի իշխանություններին՝ թույլ տալ նրան հուղարկավորել այդ երկրի տարածքում, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների իր աղբյուրը:
«Նախօրեին Մոսկվայում սպանված Ուսոյանի հարազատները կդիմեն Վրաստանի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ, որ նրան թաղեն իր ծծնդավայրում»,-ասել է աղբյուրը:
Այսօր՝ հունվարի 17-ի երեկոյան Ասլան Ուսոյանի մտերիմները նրա մարմինը դիարանից վերցնելու թույլտվություն են ստացել:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Մոսկվայի Պովարսկի փողոցում գտնվող «Կրասնի դվոր» ռեստորանից դուրս գալիս սպանվել է քրեական հեղինակություն, «օրենքով գող» Ասլան Ուսոյանը՝ «Դեդ Հասան» մականունով: Նրան գնդակահարել են դիպուկահար հրացանով, դիմացի շենքի տանիքից կամ շքամուտքերից մեկից:
«Դեդ Հասանն» ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
News.am