
Թեժ գիծ՝ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն:
2012 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են 22 հաղորդումներ, որոնցով պահանջվել են միայն օրենսդրական պարզաբանումներ:
Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:
ՀՀ ոստիկանություն