Բաժիններ՝

Բալոտելիի գործակալը հանդիպել է Գալիանիի հետ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան այսօր եղել է «Միլանի» գրասենյակում։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տվյալներով` գործակալի այցելության նպատակն էր իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ հանդիպումը, որի ժամանակ կարող էր քննարկվել Բալոտելիի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել էր լավ առաջարկ լինելու դեպքում Բալոտելիին վաճառելու պատրաստականության մասին։

Սակայն «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել էր, որ մտադիր չէ իրականացնել իտալացու տրանսֆերը, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստը կարող է փչացնել թիմային մթնոլորտը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031