Իրանական ռազմանավերը հաջորդ շաբաթ կուղարկվեն Կարմիր և Միջերկրական ծովեր
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի 24-րդ նավատորմիկի ռազմանավերը հաջորդ շաբաթ ուղարկվելու են Միջերկրական ծով: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին.
«24-րդ նավատորմիկի ռազմանավերը 3 ամսվա ընթացքում պարեկություն են կատարելու Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, Ադենի ծոցում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում, Կարմիր ծովում, Սուեզի ջրանցքում, Միջերկրական ծովում և անգամ կուղարկվել Հարավ-արևելյան Ասիայի երկրների ափերի մոտ:
Իսկ 23-րդ նավատորմիկի ռազմանավերը հաջորդ շաբաթ ավարտելու են միջազգային ջրերում ծովահենների դեմ պայքարի իրենց առաքելությունը և վերադառնալու են Իրան»: