Բաժիններ՝

Ռուսաստանը քաղաքականացված է համարում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին ԵԽԽՎ զեկույցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունն ընդհանուր առմամբ աջակցում է 2008 թվականին Վրաստանի ու Ռուսաստանի միջև պատերազմի պատերազմի պատերազմի հումանիտար հետևանքների մասին բանաձևը, որը դիտարկվելու է հունվարի վերջին կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:

Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սվետլանա Ժուռովան: Հունվարի 21-ին Ստրասբուրգում բացվելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որում շվեդ պատգամավոր Թինա Ակետոֆտը ներկայացնելու է «2008 թվականին Ռուսաստանի ու Վրաստանի միջև պատերազմի հումանիտար հետևանքների մասին» զեկույցը: Դրանում կոնկրետ առաջարկներ են արվում Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ:

Զեկույցում առաջարկվում է արագացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական գործի լսումները, որը ներկայումս գտնվում է դիտարկման փուլում: Մեկնաբանելով այդ զեկույցը՝ Ժուռովան հայտարարել է, որ այն հետաքրքիր է, սակայն իրենք համաձայն են դրա ոչ բոլոր դրույթների հետ: Ժուռովան ընդգծել է, որ իրենք համաձայն չեն զեկույցի մի շարք ձևակերպումների հետ, ինչը մասնավորապես վերաբերում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանդեպ Վրաստանի տարածքային հավակնությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս