Բաժիններ՝

Լիտվայում ես ոչ մի կերպ չեմ հիշատակել Լեռնային Ղարաբաղի մասին. Փանջիկիձե

Վրացական News.ge կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն «Հանրային հեռարձակողին» հայտարարել է, որ վրացական մամուլը ճիշտ չի մեկնաբանել Լիտվայում ունեցած իր ելույթը, որում ոչ մի կերպ չի հիշատակվել Լեռնային Ղարաբաղը.

«Ես ընդհանրապես չեմ հիշատակել Լեռնային Ղարաբաղը: Ելնելով դրանից՝ ինձ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է առաջացել նման աժիոտաժ վրացական մամուլում: Ավելի շատ անհասկանալի է, թե ինչու լրագրողները չեն ստուգել, թե իրականում ինչ է ասվել: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու դա չեն ստուգել քաղաքական գործիչները:

Վրացական մամուլի այդ բոլոր իրադարձություններն ուղղված են եղել միայն նրան, որ վարչապետի այցից առաջ անցանկալի տրամադրություններ ստեղծեն Հայաստանի ու Վրաստանի միջև: Դա մեծ կամ փոքր պլանի մասնիկն է: Ելնելով դրանից՝ պետք է նշել, որ վրացական մամուլի այդ հրապարակումներն անհիմն են»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ վրացական մամուլը գրել էր, թե Փանջիկիձեն Լիտվայում հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031