
Ամերիկացիներին ու բրիտանացիներին բացատրել են, թե ինչ է «օրենքով գողը»

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Նյու Յորքի համալսարանը ներկայացնող Մարկ Գալեոտին, ով հանդիսանում է Ռուսաստանի հանցավոր աշխարհի գծով մասնագետ, մեկնաբանել է երեկ Մոսկվայում «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը.
«Ուսոյանը հանցավոր ցանցի ճարպոտ սարդ էր: Նա ռուսական ամենահայտնի «օրենքով գողերից» մեկն էր: Ի՞նչ է «օրենքով գողը»: Նրանք Ճամբարների ու ազատազրկման վայրերի գլխավոր վարչության (ГУЛаг) ժամանակների խորհրդային հին հանցագործ բոսսերն են: Կոմունիզմի անկումից հետո գողերն աստիճանաբար իրենց տեղը զիջեցին ավելի ճկուն և առավել պակաս սկզբունքային կրիմինալ հեղինակություններին:
Սև մազերով և կարմիր դեմքով Ուսոյանը հազվադեպ էր հայտնվում հանրության մեջ: Նա մշտապես հեռու է մնացել մամուլից, ինչի համար էլ նրան համեմատել են 1995 թվականին նկարահանված «Կասկածելի անձինք» ֆիլմի մտացածին չար հերոս Կայզեր Սոզեի հետ»: