Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Ֆրանսիայի նախագահի նստավայր

ՀՀ նախագահի թեկնածու և արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի գլխավոր դիվանագիտական ​​խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:

Պաշտոնական հանդիպումը, որը ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և Երևանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում:

Ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել էր ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայկական սփյուռքի առջև ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031