Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքական իրավունքների բարելավման հարցում. Freedom House

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցը:

Զեկույցում նշված է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքական իրավունքների բարելավման հարցում: Դրա հիմնական պատճառն այն է, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացվել են մրցունակ խորհդարանական ընտրություններ, որում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը:

Բացի այդ, ընդգծվել է, որ այդ ընտրությունները Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ հանգեցրել են իշխանության ժողովրդավարական փոխանցմանը, իսկ նախընտրական կամպանիան աչքի է ընկել բազմակարծ մեդիա լուսաբանումներով: Միևնույն ժամանակ նշված է, որ ընտրություններից հետո նոր կառավարությունը ձերբակալել է նախկին իշխանությունների մինչև 30 պաշտոնյայի, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ Վրաստանում իրականացվել են քաղաքական հետապնդումներ:

Տեսանյութեր

Լրահոս