Թմրանյութ՝ քաբաբի մեջ
Նախկինում երեք անգամ դատապարտված, ամբաստանյալ Վալերիկ Հրանտի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ, ինտերնետային կապի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Դիանա Բաբաջանյանի հետ, Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Պողոսյանի միջոցով Դ. Բաբաջանյանից հափշտակել է խոշոր չափերով՝ 75 000 ՀՀ դրամ, 4000 ԱՄՆ դոլլարին համարժեք 1 520 000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր և 259 000 ՀՀ դրամ արժողության «ԷՅՋ ՓԻ» տեսակի նոթբուք համակարգիչ։
Առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նպատակով 2011թ-ի մարտին, իր ծանոթ, Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Պողոսյանին հանձնարարել է ինքնությունը չպարզված անձանցից վերցնել 5.864 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը և ուղարկել ք. Վանաձոր։ 15.03.2011թ-ին Վ. Հովսեփյանի հանձնարարությամբ վերջինիս կնոջ եղբայրը՝ Վահրամ Հովհաննիսյանը հիշյալ թմրամիջոցը ստացել և փոխանցել է Աշոտ Էվոյանին, որն էլ նույն օրը առավոտյան Վ. Հովսեփյանի համար նախատեսված 5.864 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը թաքցրել է քաբաբ սննդամթերքում, այն դրել իր ընկերոջ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վիգեն Բաղդասարյանի հարազատների կողմից իրեն տրված հանձնունքի մեջ և ժամը 16։30-ի սահմաններում փորձել է ապօրինի իրացնել «Վանաձոր» ՔԿՀ-ում, սակայն հիշյալ թմրամիջոցը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է։
Աշոտ Ռուբենի Էվոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վ.Հովսեփյանի համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով 5.864 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը, թաքցրել է քաբաբ սննդամթերքում, այն դրել իր ընկերոջ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վիգեն Բաղդասարյանի հարազատների կողմից իրեն տրված հանձնունքի մեջ և 15.03.2011թ-ին ժամը 16։30-ի սահմաններում հանձնել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, սակայն հիշյալ թմրամիջոցը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է։
Գուրգեն Սամվելի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 03.2011թ-ին Վ. Հովսեփյանի խնդրանքով ք.Երևան, Ագաթանգեղոսի 29 տան մոտ ինքնությունը չպարզված անձանցից վերցնել 5.864 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը։ Արտաշես Թովմասյանի հետ հիշյալ թմրամիջոցը կշռել, թաքցրել է Ախթամար տեսակի ծխախոտի տուփի մեջ և ուղարկել ք. Վանաձոր՝ Վ. Հովսեփյանին։ Հաջորդ օրը Ա. Էվոյանը Վանաձոր քաղաքում ստացել է թմրամիջոցը, այն թաքցրել է քաբաբ սննդամթերքում, դրել իր ընկերոջ՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վիգեն Բաղդասարյանի հարազատների կողմից իրեն տրված հանձնունքի մեջ և 15.03.2011թ-ին ժամը 16։30-ի սահմաններում հանձնել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, սակայն հիշյալ թմրամիջոցը «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է։
Ամբաստանյալ Վալերիկ Հրանտի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի, 34-268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի-հանցափորձ) 3-րդ մասի հատկանիշներով:
Ամբաստանյալ Աշոտ Ռուբենի Էվոյանին և Գուրգեն Սամվելի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38, 34-268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի-հանցափորձ, հանցակից) 3-րդ մասի հատկանիշներով:
Սույն գործի գտնվում է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում: